Խորվաթա-ճապոնական հարաբերություններ
Խորվաթիա |
Ճապոնիա |
Խորվաթա-ճապոնական հարաբերություններ (խորվ.՝ Hrvatsko-japanski odnosi, ճապ.՝ 日本とクロアチアの関係), դիվանագիտական հարաբերությունները Ճապոնիայի և Խորվաթիայի միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական կապեր հաստատել են 1993 թվականի մարտի 5-ին՝ համապատասխան իրավական փաստաթղթերով։
1993 թվականից ի վեր Տոկիոյում գործում է Խորվաթիայի դեսպանություն։ Զագրեբում ճապոնական դեսպանատունը հիմնվել է 1998 թվականի փետրվարին[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և՛ Ճապոնիան, և՛ Խորվաթիան եղել են Նացիստական Գերմանիայի դաշնակիցը։ Պատերազմի տարիներին Ճապոնիան ունեցել է դեսպան Զագրեբում, ինչը վկայում է այն մասին, որ այս երկիրը փաստացիորեն ճանաչել է Խորվաթիայի անկախությունը[2]։
Ռազմական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցեց 2009 թվականի ապրիլի 1-ին[3]։ Այս քայլով Ճապոնիան և Խորվաթիան ձեռք բերեցին ընդհանուր հզոր դաշնակից երկիր՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների[4]։
Խորվաթա-ճապոնական հարաբերություններն առավել շաղկապված են ռազմածովային ոլորտում։ 2013 թվականին Խորվաթիայի ափերի մոտ է հասել «Կաշիմա» անունը կրող ինքնապաշտպանական մի նավ։ Ռազմանավը Խորվաթիայի մերձակայքում հայտնվել էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը նշելու նպատակով։
Կարճ ժամանակ անց ճապոնական ռազմանավը կայանվել է Խորվաթիայի Հանրապետության խոշորագույն նավահանգստում՝ Սպլիտում։ Այն նաև երկրի երկրորդ խոշորագույն քաղաքն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ճապոնա-խորվաթական հարաբերություններ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարություն
- ↑ Ալեքսանդր Վոյինովիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Զագրեբ, Խորվաթիա 1995. (էջեր 18–20)
- ↑ Նորություններ Հյուսիսատլանտյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ին են անդամակցել Ալբանիան և Խորվաթիան
- ↑ Ամերիկա-ճապոնական հարաբերություններ